Արցախ

Խաղաղապահները Խնածախ բնակավայրին մարդասիրական օգնություն են փոխանցել

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահները Խնածախ բնակավայրին մարդասիրական օգնություն են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական արձագանքման կենտրոնը կազմակերպել է օգնության առաքում Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանյան խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, տեղահանվածներին եւ փախստականներին տրամադրել են սննդի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ծածկոցներ, բարձեր և այլն:

Ընտանիքներին օգնելուց բացի, խաղաղապահները բուժկետին և հիվանդանոցին են փոխանցել առաջնային ախտորոշման սարքավորումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում