Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի բարենպաստ հարկային միջավայր

Պետությունը գյուղատնտեսական կոոպերատիվների համար ստեղծում է ավելի 
բարենպաստ հարկային միջավայր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գյուղատնտեսական կոոպերատիվները ևս կկարողանան օգտվել հարկային արտոնություններից՝ իրենց անդամերի գյուղարտադրանքի վաճառքը կազմակերպելիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքով վերանայել մի կարգավորում, որն, ըստ էության, աղավաղումներ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին տնտեսությունների համար, և դրանով իսկ խոչընդոտ է դառնում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման համար: «Գործող Հարկային օրենսգրքով արտոնություն է նախատեսված բոլոր այն դեպքերի համար, երբ գյուղատնտեսական արտադրանքը վաճառվում է անմիջապես արտադրողի կողմից: Բոլոր այն դեպքերում, երբ գյուղատնտեսական կոոպերատիվն իր անդամների կողմից արտադրած գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն է կազմակերպում, գործող օրենսդրությամբ՝ արտոնությունը չի կիրառվում, քանի որ ստացվում է, որ իրացնողն արտադրողը չէ»,-ասաց Պողոսյանը:

Օրենքի նախագծով ամրագրվում է այն նորմը, որ բոլոր այն դեպքերում, երբ կոոպերատիվը կազմակերպում է իր անդամների արտադրած արտադրանքի իրացումը, օրենսգրքի կիրառության իմաստով կոոպերատիվն է համարվում արտադրող, որ արտոնությունը կիրառելի լինի:

Հաճախ գյուղատնտեսական կոոպերատիվները դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, և որևէ առանձնահատուկ կարգավորման բացակայության պայմաններում այդ գումարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում ստացման տարում ՝ անկախ նրանից, թե այդ գումարները ծախսվել են, թե ոչ: «Այս պարագայում մենք ապավինել ենք Հարկային օրենսգրքով նախատեսված մի կարգավորման, որը հնարավորություն  է տալիս անհատույց ստացված դրամական միջոցները միանգամից չդիտարկել որպես շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ, այլ հաշվառել այնպես, ինչպես կհաշվառվեն այլ ակտիվները»,-ասաց Պողոսյանը:

Որոշակիորեն լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի շրջանակը, որը ազատվում է շահութահարկից, կներառվի նաև գոմեշաբուծությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am