Տնտեսություն

Հանրապետությունում 18 տոկոսով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող սուբյեկտների թիվը

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում 18 տոկոսով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող սուբյեկտների թիվը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտների թիվը՝ ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:

2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում