1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը և Իսպանիան

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են 
ԱՄՆ-ն, Չինաստանը և Իսպանիան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ  2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ամենաշատը Հայաստան  են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի:

Ընդ որում ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Միացյալ Նահանգները՝ 757.5 հազար դոլարի, որը 2020-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավել է 94.7 տոկոսով: Այնուհետև ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստանը՝ 470.7 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 4 անգամ, որից հետո՝ Իսպանիան՝ 426.8 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելանալով 115.4 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]