1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ըստ Արցախի ՊԵԿ-ի՝ պետբյուջեի եկամուտների գերակատարումը վկայում է տնտեսության վերականգնման մասին

Ըստ Արցախի ՊԵԿ-ի՝ պետբյուջեի եկամուտների գերակատարումը վկայում է 
տնտեսության վերականգնման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը, նախնական տվյալներով 2021 թվականի 1-ին եռամսյակում կազմել են 4 միլիարդ 779,3 միլիոն դրամ ` նախատեսված 3 միլիարդ 300 մլն դրամի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ նախատեսված ցուցանիշը գերակատարվել է 44,8 տոկոսով կամ 1 միլիարդ 479,3 մլն դրամով:

«Միայն մարտ ամսում բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցել են պլանավորված ցուցանիշը 2,8 անգամ` կազմելով 1 մլրդ 962,8 մլն դրամ, ինչը խոսում է տնտեսության աստիճանաբար վերականգնման մասին»,-նշել են ՊԵԿ-ից:

Կառույցի տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ փաստացի գործունեություն է ծավալում 3193 հարկ վճարողներ, այդ թվում` 1-ին եռամսյակի արդյունքներով, գործունեությունը սկսել կամ վերսկսել է 1056 հարկ վճարող: Ընդ որում՝ 1188 փոքր և միջին բիզնեսի հարկ վճարողներ կամ ավելի քան 37 տոկոսը գործունեություն են ծավալում հաստատագրված կամ արտոնագրային վճարների հարկման ռեժիմներով` ազատվելով հաստատագրված և արտոնագրային վճարներից:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]