Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Վարչական դատարանը քննեց Օնիկ Գասպարյանի գործով վարչապետ Փաշինյանի 
ներկայացուցչի միջնորդությունը

 ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, ապրիլի 2-ին քննեց Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ դատական նիստում ներկայացրել է իրենց առարկությունները միջնորդության հետ կապված:

Դատարանը միջնորդության քննարկումն ավարտեց, դրա վերաբերյալ կայացրած որոշումը կուղարկի դատավարության մասնակիցներին:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]