Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տասը տարվա դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը կվերադառնա նոր երգով և տեսահոլովակով  

Տասը տարվա դադարից հետո «Դորիանս» ռոք խումբը կվերադառնա նոր երգով և 
տեսահոլովակով

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա  դադարից հետո կմիավորվեն և երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է «Դորիանսի» հետ:

«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չունի։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- գրել է պրոդյուսերը:

Նա շեշտել է, որ Վարդան Զադոյանի, Գոռ Սուջյանի, Արման Փահլեվանյանի, Արման Ջալալյանի, Էդգար Սահակյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է:

Գևորգյանի խոսքով՝ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել ևս հիմա։ «Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք։ Երգը, որը շուտով մենք կներկայացնենք, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է»,-նշել է նա:

Մարտի 31-ին ավարտվել են տեսահոլովակի նկարահանումները: Հոլովակի սցենարիստ և ռեժիսոր՝ Վարդան Զադոյան, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, դերասանը՝ Հայկ Իսրայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]