Հասարակական

Պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար գործընթացն առաջիկայում ավելի արագ կիրականացվի

1 րոպեի ընթերցում

Պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների համար գործընթացն առաջիկայում ավելի արագ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վերջույթները կորցրած զինվորների պրոթեզավորումն առաջիկայում ավելի արագ կիրականացվի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Կառավարության որոշման համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող բոլոր քաղաքացիների համար իրականացրել ենք կարիքների համալիր գնահատում։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Արցախյան 44-օրյա պատերազմից վերջույթները կորցրած անձինք 120-ն են։ Մենք արդեն սկսել ենք պրոթեզավորման բուն գործընթացը, մասնավորապես, աշխատելով պրոթեզարանների հետ։ Հիմնականում համագործակցում ենք արևմտյան, եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, և արդեն սկսում ենք իրականացնել դետալների ձեռք բերումը»,- նշեց Առաքելյանը և հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին վերջույթները կորցրած բոլոր անձինք նոր և հիմնական պրոթեզներ կստանան։

Պրոթեզավորման սկիզբը դրվել է մարտի 24-ին, երբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորում անցած 8 զինվոր առաջին անգամ քայլեց պրոթեզներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում