Հասարակական

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց

1 րոպեի ընթերցում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չսկսվեց քվորում չապահովվելու պատճառով, մինչև 3 ժամվա ընթացքում քվորում ապահովելու դեպքում նիստը կկայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Քվորում ըստ էության չի ապահովվել: Ես առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքով և մեր կանոնադրությամբ սահմանված կարգով սպասել մինչև 3 ժամ: Երբ ապահովվի քվորում, նիստը կսկսենք»:

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է անցկացնել ապրիլի 1-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում