Հասարակական

Կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

3 րոպեի ընթերցում

Կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համագործակցությամբ և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» գործակալության մասնակցությամբ կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը: Այն նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցութային ծրագրի երկարաժամկետ նպատակն է Դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնման խթանումը։

Ծրագրի կարճաժամկետ նպատակներն են.

  • հրավիրել քաղաքականություն մշակողների ուշադրությունը դպրոցական այգիների կարևորության և դպրոցական արտադրանքի իրացման խնդրի վրա,
  • խթանել դպրոցական սննդի ծրագիրը,
  • զարգացնել դպրոցական այգիների կրթական բաղադրիչը:

Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է տրամադրեն «Մինի այգի» ծրագրի նախագիծ, որն իրականացվելու է տարրական դասարանների աշակերտների հետ:

Ծրագրի փաթեթը պետք է ներառի.

  1. այգու լուսանկարներ, այգու հիմնադրման համառոտ պատմություն (գոյություն ունեցող այգիների դեպքում) և տնկելու համար նախատեսված մշակաբույսերի ընտրության բացատրություն,
  2. միջառարկայական ուսուցման ծրագիր և շեշտադրված դասընթացներ,
  3. երեխաների՝ այգու հիմնադրման և խնամքի բոլոր փուլերին մասնակցելն արձանագրող լուսանկարներ,
  4. հավաքված բերքի լուսանկարներ,
  5. երեխաների կողմից պատրաստված պարզ և առողջարար ուտեստի լուսանկարներ,
  6. երեխաների կողմից գրված համառոտ շարադրություն՝ «Ինչպես ենք մենք օգտագործում մեր կողմից աճեցված բերքը դպրոցական սննդում» թեմայով,
  7. կարճ տեսանյութերը (խմբագրված տեսահոլովակները) խրախուսվում են և կդիտվեն որպես առավելություն ընտրության գործընթացում:

Մրցույթը կիրականացվի երկու փուլով։

Փուլ 1. Դպրոցները պետք է ներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ (Հավելված  1)։ Մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2021 թ. մայիսի 1-ը:

Փուլ 2. Դպրոցները պետք է ներկայացնեն ծրագրի ամբողջական փաթեթը։ Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. հոկտեմբերի 1-ը: 6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և կհայտարարի հաղթողներին մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը:

Հաղթող դպրոցը կստանա դրամաշնորհ՝ 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլարի չափով, ավելի մեծ այգի հիմնելու կամ դպրոցական արտադրությունը մեծացնելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ (մրգերի և բանջարեղենի չորանոց, սառցարան՝ մթերքը պահպանելու համար)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում