Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 4-րդ նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության պատճառով քվորում չլինելու հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց։ Դրանցից են՝ 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման և 2016-2020 թթ. «Երևանի պետա­կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատման հարցը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո­փոխությունների և լրացումների կատարման հաստատման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացման հարցերը։

Օրակարգում ընդգրկված էին նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թա­փուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացման, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմա­կեր­պման հարցերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am