Հասարակական

Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թ վականին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքի ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքում։ Նախատեսում ենք փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ. հասցնել 63-ի»,- նշեց Դումանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում