Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Ինչպես տեղեկանցնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է Սարգսյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։