Հասարակական

Քոչարյանի գործով դատախազը միջնորդել է հետաձգել դատական նիստը

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի գործով դատախազը միջնորդել է հետաձգել դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր),մարտի 30-ին ՀՀ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործող մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից ստացվել է հետևյալ դիմումը.

«Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի 2021 ապրիլի 6-ին»:

Դատական նիստին ներկա չէ նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատարանը հայտարարեց ընդմիջում` մինչև պաշտպան Մեժլումյանի ներկայանալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում