Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ հարցը, էներգետիկ ոլորտը և կորոնավիրուսի դեմ պայքարը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ հարցը, էներգետիկ ոլորտը և կորոնավիրուսի դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և մնում է ընդհանուր առմամբ հանգիստ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտադրելով էներգետիկա ոլորտը և կորոնավիրուսի դեմ պայքարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում