Սպորտ

Հայաստանն արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին

1 րոպեի ընթերցում

Հայաստանն արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին ակնհայտ առավելությունը Հայաստանի ընտրանուն էր: Իր խաղով առանձնանում էին մի քանի ֆուտբոլիստներ: Հայաստանի հավաքականն խաղում էր «առաջին համարով»: Ընտրանու առաջնագիծը` կիսապաշտպանությունը և հարձակումը ,գրեթե անթերի էր գործում, սակայն ինչ-որ բան պակասում էր գոլ խփելու համար:

Երկրորդ կեսը ևս գրեթե նույն ընթացքն ունեցավ` հավաքականը տիրում էր նախաձեռնության, սակայն գոլ խփել այդպես էլ չէր ստացվում: Լիխտենշտենի հավաքականի դարպասապահն իր տարրերքի մեջ էր և միշտ հայտնվում էր ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Սակայն 83-րդ րոպեին Կապառոսի սաների գրոհը տվեց իր արդյունքը. ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆրոմմելթին: Լիխտենշտեյն-Հայաստան` 0:1:

Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրիՀայաստան-Իսլանդիահանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝Հայաստան-Ռումինիահանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում