Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի 
արտադրանքներ և լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները:

Նախարար Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները:

Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։

ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am