Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացման արձանագրության վավերացումը

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացման 
արձանագրության վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կողմից 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստը: Հայաստանը դարձել է արձանագրությունը վավերացրած 89-րդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:

«Թեպետ ՀՀ Սահմանադրությունն արդեն պաշտպանում էր կյանքի իրավունքն ու արգելում մահապատիժը, Հայաստանն այդ (խմբ.- մահապատժի) վերացումն անշրջելի է դարձնում այս արձանագրությանը միանալով: Եվրամիությունը ողջունում է այս կարևոր որոշումը, որը համահունչ է ամենաանմարդկային և դաժան պատժից հրաժարվելու համաշխարհային միտմանը»,- նշվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:

Հայաստանի կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 5-ին հավանություն էր տվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համապատասխան օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2021 թվականի հունվարի 19-ին, ուժի մեջ էր մտել փետրվարի 10-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելու հաջորդ օրը:

Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի և յուրաքանչյուր կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am