Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի նկատմամբ աճել է 19.3 տոկոսով, ընդ որում` արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ կազմելով 43 մլն 653.1 հազար դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Հայաստանից 2021-ի հունվարին կատարվել է 156 մլն 607.2 հազար դոլարի արտահանում՝ նախորդ տարվա 176 մլն 623.6 հազար դոլարի համեմատ: Այսպիսով տարվա առաջին ամսին արտահանումը նվազել է 11.3 տոկոսով: 

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին կազմել է 44 մլն 794.0 հազար դոլար: ԵԱՏՄ երկրներից արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 43 մլն 653.1 հազար դոլար, ինչը 2020-ի հունվարի նկատմամբ ավելի է 20.3 տոկոսով: Հունվարին Բելառուս արտահանման ծավալը, սակայն, նվազել է 27.4 տոկոսով, դեպի Ղազախստան արտահանումն աճել է 24.8 տոկոսով:

Հունվարին դեպի Ուկրաինա արտահանման ծավալը նվազել է էականորեն՝ 68.7 տոկոսով՝ կազմելով 458.2 հազար դոլար: Թեև Ուզբեսկտան կատարած արտահանման ծավալը փոքր է՝ 55.3 հազար դոլար, սակայն այն 14.6 անգամ ավելի շատ է, քան 2020-ի հունվարին արտահանվածը:

Դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 36 տոկոսով՝ կազմելով 27 մլն 773.5 հազար դոլար: Սակայն ԵՄ որոշ երկրներ Հայաստանից արտահանումը հունվարին աճել է զգալիորեն: Օրինակ, Ֆրանսիա արտահանման ծավալը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել է 69.7 տոկոսով՝ կազմելով 562.4 հազար դոլար, Գերմանիա՝ 18.7 տոկոսով՝ կազմելով 5 մլն 331.3 հազար դոլար: 2021-ի հունվարին Հայաստանից Իտալիա կատարվել է 2 մլն 283.9 հազար դոլարի արտահանում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 10.7 տոկոսով: Դեպի Չինաստան արտահանումն աճել է 2.6 անգամ: 

Զգալիորեն նվազել է արտահանումը դեպի Ճապոնիա՝ 97.7 տոկոսով, Շվեյցարիա՝ 51.1 տոկոսով, հարևան Իրան՝ 36.3 տոկոսով՝ կազմելով 3 մլն 434.9 հազար դոլար, Վրաստան՝ 13 տոկոսով՝ կազմելով 2 մլն 748.6 հազար դոլար: 

2021-ի հունվարին Հայաստանից արտահանման ծավալում ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 60 մլն 899.2 հազար դոլար, այնուհետև պատրաստի սննդի արտադրանքը՝ 31 մլն 113.5 հազար դոլար, հետո՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 19 մլն 861.8 հազար դոլար: 

2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ էականորեն՝ 3 անգամ աճել է կոշկեղենի, գլխարկների, հովանոցների արտահանումը՝ կազմելով  144.5 հազար դոլար: 92.6 տոկոսով աճել է փայտի և փայտյա իրերի արտահանումը, 86.3 տոկոսով աճել է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը՝ կազմելով 2 մլն 491.9 հազար դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]