Քաղաքականություն

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գորգիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ շենքի գրավման մասին»,- հայտնել է պատգամավորը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել էր հայտարարություն ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, մի քանի տասնյակ մարդ մտել էր խորհրդարանի շենք, հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք: Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում