Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում

ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն:

«Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը:

Նախարարը դպրոցները փակելը, ընդհանրապես գործողությունները սահմանափակելը լավագույն լուծում չի համարում: «Բայց եթե լինենք պարտադրված, ստիպված պետք է անենք: Այսօր այդ խնդիրը չկա»,-նշեց նա:

Նախարարը նկատեց, որ պետք է կոչ անել մաքսիմալ հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:

Հայաստանում մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք, առողջացել է 432 քաղաքացի, մահացել է՝ 12-ը: Նախորդ օրերին արձանագրված նոր դեպքերի համեմատ այս թիվը փոքր է՝ պայմանավորված շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Վերջին շրջանում համավարակի նոր դեպքերի թիվը էականորեն աճում է: Մարտի 18-ի դրությամբ օրինակ հաստատվել էր 1024 նոր դեպք,այն վերջին 3 ամսվա մեջ կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն էր: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն առողջացման, 3360-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]