Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծն առաջիկայում կքննարկվի 
կառավարության նիստում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կքննարկվի գործադիրի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Կարծում եմ, որ այն երեքշաբթի օրը կքննարկվի նախարարարական կոմիտեում և կմտնի կառավարության նիստի օրակարգ կամ հաջորդ շաբաթ կմտնի և կներկայացվի ԱԺ-ին»,-ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն Ոստիկանական գործառույթները Ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Այս առումով շատ կարևորեց, որ Ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ կգտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, Անձնագրերի և վիզաների վարչության, Միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է էլ ավելի քաղաքացիակենտրոն դառնան: «Առհասարական ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը հենց Ներքին գործերի նախարարության ստեղծումն է»,- նշեց նա:

 Բադասյանի խոսքով՝ դրանով էլ ավելի լավ հաշվետվողականություն են ապահովում ԱԺ-ի առջև: Հիմա գույքագրվում են համապատասխան աշխատանքները, որոնք ենթադրում են շենքային պայմանների ապահովում և այլ կազմակերպչական խնդիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am