Հասարակական

Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը

1 րոպեի ընթերցում

Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով դադարեցրել էր կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում իրականացնել:

Վերաբացումից հետո ավելի քան 50 հիվանդ է հոսպիտալացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը ընդունում է ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հարևան մարզերի բնակիչներին:

«Հիվանդանոց տեղափոխվում են այն հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք: Ի դեպ, այս պահին COVID բաժանմունքն ունի 60 մահճակալ և 13 մահճակալ էլ տրիաժ բաժանմունքում»,-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Վիրուսի նախորդ ալիքների ժամանակ վերապրոֆիլավորվեց Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ բացվեց, ապա նաև COVID բաժանմունք: Որոշում է կայացվել նախ «Գյումրի» կենտրոնի բաժանմունքը վերաբացել: Այս պահին արդեն Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցի վերապրոֆիլավորման որոշում կա:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում