Հասարակական

Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս 200-240 ընտանիքի բնակարանային խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է 2021-ին լուծել 1988-1992-ին Ադրբեջանից բռնագաղթած ևս շուրջ 200-240 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2.1 մլրդ տրամադրել ենք և լուծել ենք Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիր: Այս տարվա բյուջեում էլ ունենք 2.1 մլրդ, որով կլուծենք շուրջ 200-240 ընտանիքների հարց Երևանում, և հաշվառված կմնան 260 փախստական ընտանիքներ»,-ասաց Տերտերյանը:

Թվերը սակայն կարող են որոշակիորեն փոխվել, քանի որ մի քանի տարի առաջ իրականացված հաշվառման արդյունք են:

Փոխնախարարը հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի 1-2 տարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում