Արցախ

Արցախցի խորհրդարանականները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին

1 րոպեի ընթերցում

Արցախցի խորհրդարանականները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը, ովքեր աշխատանքային այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դավիթ Մելքումյանը:

Արցախի ԱԺ պատգամավորները ռուս գործընկերոջ հետ քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակի, հումանիտար և անվտանգային մարտահրավերները: «Հանդիպմանը կարևորել ենք Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ոչ միայն անվտանգության, այլ նաև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտները»,-մանրամասնեց Մելքումյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում