Հասարակական

ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի համար ինչպիսի կարգավիճակ ունեն Խծաբերդում գերեվարված հայերը. պարզաբանում է Զառա Ամատունին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ կողմերի հնչեցրած կարգավիճակից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարգավիճակի հարցերը քննարկում է կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում՝ հաշվի առնելով, որ կողմերում պահվող անձինք պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով: Այս մասին նշեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարԶառա Ամատունին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հետևյալ հարցին՝ «Ադրբեջանի նախագահը և արտաքին գործերի նախարարը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում են, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին: Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն և մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն դեկտեմբերի 16-ին Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում (պատերազմի ավարտից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում) Ադրբեջանի կողմից գերեվարված հայերը»:

«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն անձանց, որոնց մասին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են ԿԽՄԿ-ին և մեր այցերի մասին անմիջապես տեղեկացնում ենք տվյալ անձանց հարազատներին, որպեսզի նրանց միջև կապը պահպանվի քանի դեռ նրանք անազատության մեջ են»,-ասաց Ամատունին:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում