Արցախ

Ստեփանակերտում վերանորոգվում է պատերազմի ընթացքում հրետակոծված ծննդատունը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում վերանորոգվում է պատերազմի ընթացքում հրետակոծված ծննդատունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի ընթացքում հրթիռակոծված «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի վերականգնողական շինաշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Ստեփանակերտի ծննդատան նոր շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում է թվով 4 շինարարական կազմակերպություն:

Այս փուլում մասնագետները կատարում են վնասված ենթակառուցվածքների` մասնավորապես հեռախոսաֆիկացման, անվտանգության, օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների փոխարինման և կոյուղու վերանորոգման աշխատանքները:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է Քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա գարնան վերջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում