Հասարակական

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք: Մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են և ունենք բռնկում, անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի, այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս կանխել վարակի տարածումը»,- ասաց Ավանեսյանը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 հազար 287 դեպք, որոնցից 166 702-ն առողջացած, 3277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Արձանագրվել է մահվան 839 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում