Մշակույթ

Շնորհանդեսներ, գրական ընթերցումներ. Պոեզիայի օրը Երևանում կտոնվի հետաքրքիր միջոցառումներով

1 րոպեի ընթերցում

Շնորհանդեսներ, գրական ընթերցումներ. Պոեզիայի օրը Երևանում կտոնվի հետաքրքիր միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիայի համաշխարհային օրը`մարտի 21-ին, Երևանում նախատեսվում են բանաստեղծությունների ընթերցումներ՝ ժամանակակից սիրված հեղինակների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես կգան նաև որպես գրքի խորհրդատուներ և ընթերցողներին կներկայացնեն գրականության լավագույն նմուշները։«Դարան» գրախանութումմիջոցառման շրջանակում ընթերցողները հնարավորություն կունենան շփվելժամանակակից պոետներ Հուսիկ Արայի, Մհեր Արշակյանի, Լուսինե Եղյանի, Գևորգ Կաասիև այլհեղինակների հետ։

Գրախանութում կկայանա նաև Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուի շնորհանդեսը: «Մենակի ծնուշ» ժողովածուն տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:

Պոեզիայի համաշխարհային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մարտի 21-ին: Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում: Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում