Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՓՇ անդամներն ավարտեցին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիան

ՀՓՇ անդամներն ավարտեցին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիան ավարտում են այն պատճառով, որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախագահական նստավայրից:

Գերասիմ Վարդանյանը հավելեց, որ այսօր ավարտում են իրենց բողոքի ակցիաները, սակայն շարունակելու են պայքարը:

Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am