Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշմանը

Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը 
կրճատելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սկզբում կառավարությունն առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը ԵՄ միջոցների հաշվին հատկացված մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը: Դրանից հետո սկզբունքային առարկություններ ներկայացրինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքներին, որովհետև մեր ընդհանուր մեքենաների 80-90%-ն էր կազմելու: Տարբեր քննարկումների արդյունքում որոշվեց 3-ը վերցնել»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր տեղերում իրականացվում են մեքենաների կրճատումներ և դա լավ է, որովհետև պետք չեն շատ մեքենաներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը գլխավորապես գաղտնի են լինում:

«Գնում ենք քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ, ոստիկանության բաժիններ, տուն-ինտերնատներ, սահմանամերձ բնակավայրեր, այդ այցերը գլխավորապես գաղտնի են: Եթե գնում ենք ոստիկանության բաժին, ստուգումների, ինչպես մեքենա պատվիրենք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա: Կամ ինչպես ենք պատկերացնում՝ ինչպես են լինելու արագ արձագանքման այցերը: Մեր վարորդներն, անգամ, պարտավորություն ունեն պահպանելու այն տեղեկությունը, որը մենք հայտնաբերում ենք»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Կառավարության փետրվարի 25-ի նիստում ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաներից 3-ը կրճատելու մասին որոշում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am