Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հրապարակումը քննվելու է ԱԱԾ-ում

Արցախի  նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի 
հրապարակումը քննվելու է ԱԱԾ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դատախազությունը մարտի 12-ին Ազգային անվտանգության ծառայությանն է ուղարկել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարության հրապարակումները բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Սույն թվականի մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները: 

Հիշյալ հրապարակումն Արցախի Հանրապետության դատախազության կողմից ուղարկվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն` քրեական դատավարության  օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստը հերքել էր լուրերը:

«ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում' տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։ 

Արցախի նախագահի  մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ հայտարարել էր, որ  Բորիս Ավագյանը լիազորված չէ ներկայացնելու նախագահի տեսակետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am