Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայփոստ»-ը մեկնարկում է բջջային հեռախոսների վաճառք փոստային բաժանմունքներում

«Հայփոստ»-ը մեկնարկում է բջջային հեռախոսների վաճառք փոստային 
բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում 17 փոստային բաժանմունքներում ձեռք բերել բջջային հեռախոսներ և աքսեսուարներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ»-ից:

«Հայփոստ»-ն առաջարկում է մշտապես թարմացվող, բազմաֆունկցիոնալ, շուկայում մեծ պահանջարկ ունեցող և մատչելի բջջային հեռախոսներ:
Քաղաքացիները բջջային հեռախոսները կարող են ձեռք բերել ինչպես կանխիկ եղանակով, այնպես էլ ապառիկ: Ապառիկ վաճառքի դեպքում գործարքն իրականացվում է տեղում,  հաշված րոպեների ընթացքում:

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Հայփոստ»-ը փորձում է ավելի բազմազան և նոր ծառայություններ մատուցել, որը կհեշտացնի մեր քաղաքացիների կյանքը: «Առաջիկայում նախատեսում ենք շուրջ 70 փոստային բաժանմունքներում ապահովել բջջային հեռախոսների վաճառք»,- նշել է նա:

«Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում վաճառվում են շուկայում մեծ պահանջարկ ունեցող Xiaomi բրենդի բջջային հեռախոսներ, ինչպիսիք են Poco M 3, Poco X3, Redmi 9 և այլն: Քաղաքացիների համար գնման գործընթացը հարմար և հասանելի դարձնելու համար՝ նախատեսվում է նաև Iphone, Samsung և Nokia բրենդների բջջային հեռախոսների վաճառք:

Բջջային հեռախոսների վաճառք իրականացող փոստային բաժանմունքների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am