Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի անցկացրել

«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիրների «Հայրենիքի փրկության շարժում»  նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք»,-ասաց Սաղաթելյանը:

Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]