Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք, առողջացել է 182 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք, առողջացել է 182 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 761945 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Առկա է 182 առողջացած, գրանցվել է 2 մահվան դեպք:

Արձանագրվել է մահվան 834 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am