1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օպերայի շենքի հարակից հատվածում դեռ բարեկարգում չի լինի

Օպերայի շենքի հարակից հատվածում դեռ բարեկարգում չի լինի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հատվածի կանաչապատման, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ դեռ չեն կարող իրականացվել, քանի դեռ անտեղ գտնվող օբյեկտների հետ կապված դատական գործընթացները ավարտին չեն հասցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը:

«Մի շարք տնտեսվարողների հետ քաղաքապետարանը գտնվում է դատական վեճերի մեջ: Այսօր դատարանները շատ ծանրաբեռնված են և այդ վեճերի հանգուցալուծումը կարող է տարիներ տևել: Մինչ այդ վեճերի հանգուցալուծումը, քաղաքապետարանը, ցավոք, չի կարող այդ հատվածներում մեծամասշտաբ աշխատանքներ կատարել և ազատել տարածքները կառույցներից: Միգուցե այստեղ կա օրենսդրական փոփոխության կարիք: Ըստ ինձ, հանրային մեծ նշանակություն ունեցող վեճերը պետք է արագացված կարգով քննվեն, որպեսզի հանրությունը չտուժի»,-ասաց Արա Աղայանը:

Հարցին, թե արդյոք նախատեսվում է օպերայի շենքի հարևանությամբ արդեն կառույցներից ազատված որոշ տարածքներում աշխատանքներ սկսել, Արա Աղայանը տեղեկացրեց, որ դեռ ոչ: Նրա կարծիքով, ճիշտ չէ հատվածական լուծումներ տալ, քանի որ այդ հատվածը ամենակարևոր օբյեկտներից մեկն է: Ըստ Արա Աղայանի՝ ցանկալի է ունենալ ամբողջական ազատ տարածքը և միասնական նախագծով իրականացնել աշխատանքները, որպեսզի գործընթացը լինի մաքսիմալ գրագետ:

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին սկսել էր օպերայի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժումը: Նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: Տնտեսվարողները, սակայն, համաձայն չէին քաղաքապետարանի որոշման հետ: Իրենց բողոքը սրճարանների աշխատակիցներն արտահայտեցին՝ խոչընդոտելով ապամոնտաժման աշխատանքներին: Գործընթացը տեղափոխվեց դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]