1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեր-Պետրոսյանը ողջունել է պաշտոնանկությունը իրավական ճանապարհով վիճարկելու ԳՇ պետի որոշումը

Տեր-Պետրոսյանը ողջունել է պաշտոնանկությունը իրավական ճանապարհով վիճարկելու 
ԳՇ պետի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանն այս մասին գրել է «Ոչ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր» հոդվածում, որը հրապարակել է Ilur.am կայքը:

«Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն և միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված և մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր և շատ ավելի ցավալի վտանգներով»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն ընդգծել է, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության և ընդդիմության միջև փոխզիջման անհապաղ կայացումն է։

«Դրա հնարավորությունը դեռևս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։ Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլևս երբեք նորմալ և արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։ Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն և ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»,- եզրափակել է առաջին նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]