Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. որոշում կկայացնի եռօրյա ժամկետում

Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 
որոշում կկայացնի եռօրյա ժամկետում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: «Նախագահը եռօրյա ժամկետ ունի որոշում կայացնելու»,- ասաց Պետրոսյանը:

Մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը որպես ԳՇ պետ դադարել է մարտի 10-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am