Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը վերջնական տեսքով կշահագործվի աշնանը

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածը վերջնական տեսքով կշահագործվի աշնանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա աշնանը Երևանում կբարեկարգվի մի քանի այգի, կհիմնվեն նոր կանաչ տարածքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը նշեց, որ աշնանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում նախորդ տարի իրականացվել են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Այս տարի պլանավորվում է այդ հատվածում իրականացնել ոռոգման ջրագծի կառուցում, մոնտաժում, ինչպես նաև կանաչապատում:

«Մենք ծրագրում ենք լրացնել պակասող ծառերը, թփերը, կհիմնենք սիզամարգեր: Աշնանն ամբողջ աշխատանքները կավարտվեն: Երևանցիները կվայելեն այգին, որը կդառնա շատերի սիրված հանգստի վայրը:  Ասեմ, որ բացի 6-րդ հատվածից որոշակի առումով կանաչապատել ենք Օղակաձև զբոսայգու 5-րդ և 4-րդ հատվածները, այնտեղ ևս այս տարի լրացուցիչ աշխատանքներ կկատարվեն: Այդ հատվածները մասամբ կվերականգնվեն, ինչու մասամբ, որովհետև կան սրճարաններ, շինություններ, որոնց հետ կապված խնդիրներ կան»,-ասաց Արա Աղայանը:

Այս տարի բարեկարգվելու են Աբովյանի, ինչպես նաև Սարյանի պուրակները: Ի լրումն եղածի, կկատարվեն կանաչապատման աշխատանքներ: Կլինեն ճեմուղիներ, նոր նստարաններ:

Զգալի աշխատանքներ են նախատեսված նոր կանաչ տարածքներ հիմնելու ուղղությամբ: Մասնավորապես, արդեն աշխատանքներ իրականացվել են Սարալանջի հատվածում՝ Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում: Այնտեղ անցկացվել է ոռոգման համակարգը և այն պետք է այս տարի փորձարկվի: Զուգահեռ կիրականցվեն մեծամասշտաբ հողային աշխատանքներ, որոնք բավական բարդ են՝ պայմանավորված ռելիեֆով:

«Այդ ամենն ավարտելուց հետո, նոր կարող ենք խոսել կանաչապատման աշխատանքների մասին: Ըստ նախնական ծրագրի՝ այնտեղ կլինի խառը անտառային տնկարկ՝ մի քանի տեսակի ծառերով ու թփերով: Այնպես, որ տարվա տարբեր եղանակներին ապահովվի գեղեցիկ տեսարան: Մեծ ուշադրություն ենք դարձնելու փշատերև ծառերին»,-ասաց նա:

Դրան զուգահեռ մասնագետները մշակում են Ծիծեռնակաբերդի դիմացի լանջի կանաչապատման նախագիծը: Այնտեղ նախատեսված է իրականացնել մեծածավալ կանաչապատման աշխատանքներ: Ոռոգման համակարգն անցկացված է, որը գարնան ամիսներին կփորձարկվի, համապատասխան հողային աշխատանքներ իրականացնելուց հետո կմեկնարկի ծառատունկն ու կանաչապատումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]