Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց առաջարկը

Մարուքյանը ժամանակավրեպ է համարում Փաշինյանի հետ հուշագիր կնքելու իրենց 
առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո ժամանակավրեպ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու վերաբերյալ իրենց առաջարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք դրսևորել ենք բարի կամքի քայլ, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է: Այս պահին այևս մեր առաջարկությունը ժամանակավրեպ է»,- ասաց Մարուքյանը:

Կուսակցության ղեկավարը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցն, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր արտահերթ ընտրություններ անկացնելու հուշագիր ստորագրել այն դեպքում, եթե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի ազատվի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]