Հասարակական

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ

2 րոպեի ընթերցում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը: Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը:

Հայաստանի Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նախագահը հայտարարել է, որ ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում