Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայտնի է Արցախի պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդի ժամանակացույցը  

Հայտնի է Արցախի պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդի 
ժամանակացույցը

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պետական բարձր դասի ավտոմեքենաների հերթական աճուրդը նախատեսվում է այս տարվա մարտի 20-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կադաստրիև պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչության պետ Գագիկ Իսրայելյանը:

«Աճուրդի ներկայացվող պետական ավտոմեքենաների մեկնարկային գինը չի փոփոխվել: Նախատեսվող աճուրդում ներկայացվելու է 8 լոտ՝ մոտ 150 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Կոմիտեի նախագահի հրամանագրով արդեն ուժի մեջ է նաև աճուրդի մասնակցության հայտերի ընդունման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հայտերն ընդունվելու են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև մարտի 28-ը՝ ժամը 17-ը»,-մանրամասնեց Իսրայելյանը՝ ընդգծելով, որ այդ ավտոմեքենաների բարձր դասի ու տեխնիկակական լավ վիճակի հաշվառմամբ՝ գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում:

   Համաձայն կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հրապարակած ցանկի, մասնավորապես, ընթացիկ տարվա մարտի 5-ին աճուրդի էին ներկայացվել ընդհանուր առմամբ՝ 9 պետական բարձր դասի թանկարժեք ավտոմեքենաներ՝ մոտ 150 միլիոն դրամ ընդհանուր մեկնարկային արժեքով: Ընթացիկ տարվա մարտի 5-ին կայացած աճուրդում 9 լոտերից վաճառվել էր 1-ը: Վաճառքից պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարը կազմել է 13 մլն 530 հազար ՀՀ դրամ, որից 12 մլն 300 հազարը՝ ավտոմեքենայի մեկնարկային գինն էր, իսկ 1 մլն 350 հազար դրամը՝ սակարկության արդյունքում ավելացված գումարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am