Արցախ

Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը

1 րոպեի ընթերցում

Քաշաթաղի Աղավնո գյուղում վերանորոգվում է դպրոցի շենքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերսկսվել է Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան դպրոցի շենքի վերանորոգումը, որտեղ կառուցվում է նաև մանկապարտեզ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Աղավնոյի դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Աղավնոյի դպրոցական կիսակառույց շենքի վերանորոգումը պատերազմի հետևանքով կիսատ էր մնացել: Մոտ մեկ շաբաթ է, ինչ սփյուռքահայ բարերարների միջոցներով վերսկսվել են վերանորոգման աշխատանքները: Դպրոցի շենքում, բացի սանհանգույցներից և վերանորոգման ենթակա այլ հատվածներից, կառուցվելու է նաև 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Բնակչությունը շարունակում է վերադառնալ: Այժմ գյուղում ունենք 17 նախադպրոցական տարիքի երեխա, իսկ դպրոց հաճախում են 34 աշակերտ: Նրանից 11-ին, Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն անձամբ է ավտոմեքենայով ամեն օր Բերձորից տեղափոխում մեր դպրոց: Վերադարձել է նաև մեր ուսուցիչների 90 տոկոսը»,-տեղեկացրեց Պողոսյանը:

Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդրին՝ Աղավնոյի դպրոցի տնօրենը նախ նշեց, որ միայն շենացնելով կարող են գյուղը հայկական պահել: Անվտանգության խնդիրը շարունակում են լուծել ինքնակազմակերպմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում