Հասարակական

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը:

«Պարոն Հովեյանը ծնվել է 1975 թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործունեության ընթացքում Գեղամ Հովեյանը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ:

Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում