Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի մուտքի մոտ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի 
մուտքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն»,- ասաց Սաղաթելյանը:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների կողմից օրեր շարունակ փակ է պահվում նաև Բաղրամյան պողոտան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]