Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու 
մտադրություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցում հավաքված անձինք Ազգային ժողովի շենք մտնելու մտադրություն չունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց սադրանքների չդիմել:

«Մենք խորհրդարանի շենք չենք մտնելու: Հիմա մենք մեկ քայլ հետ կգնանք, բայց ոստիկանությունը թող առաջ չգա: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք ընդամենը մեկ նպատակ, մենք տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն են արտահայտել, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին կոչ արեց երկու վրան բերել և տեղադրել Դեմիրճյան փողոցում:

Ավելի վաղ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո քաղաքացիների մի մասը շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am