Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը

Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր 
մուտքերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:

«Պետք է չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակված է, գնացեք, փակեք այն մուտքերը: Տղերք, առաջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, այն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդի համար հարիր որոշում»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է գիշերը 200-400 անձից բաղկացած հերթապահություն սահմանել, որպեսզի մուտքերը շարունակեն մնալ փակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am