Հասարակական

Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շրջել է Գավառում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Գավառ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեսանյութ հրապարակել:

Վարչապետը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երկրի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Ամենացավոտ խնդիրը գերիների, անհետ կորածների խնդիրն է, պետք է օր առաջ լուծենք: Ցավոք իրադարձություններ կան, որ խանգարում են այդ խնդրի լուծմանը, բայց պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքացիներից ոմանք վարչապետի հետ հանդիպման ընթացքում խնդրեցին քայլեր ձեռնարկել նաև տարածվող ապատեղեկատվությունները վերցնելու ուղղությամբ:

«Արդեն պետք է սովորած լինեք՝ սուտը ճշտից տարբերել, ամեն ասածի պետք չէ հավատալ: Նոյեմբերից սկսած ինչքան տեղեկություններ են տրվել, հիմա կարող եք գոնե վերլուծելով սուտը ճշտից տարբերել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այց էր կատարել Գեղարքունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում