Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել է 142 մարդ

 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել է 142 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ն` առողջացած, 3 232-ը` մահվան ելքով: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է հանգստյան օրերի քիչ թեստավորմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 6 038 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 755 348 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Առկա է 142 առողջացած, գրանցվել է 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]