Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական 
պանթեոն

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:

Շարժման ներկայացուցիչները նշել էին, որ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ցանկանում են լինել այն կանանց, մայրերի և աղջիկների կողքին, որոնք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին:

«Մարտի 8-ը պետք է, որ տոն լիներ, բայց տոնի մասին խոսելու ոչ բարոյական, ոչ հոգեկան մթնոլորտ չկա: Այսօր մեր հպարտությունն ու արժանապատվությունը վերագտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am